ԱՄՆ-ում նախազգուշացում Է տարածվել Նիսի գրոհի սցենարով հնարավոր ահաբեկչությունների մասին. CBS
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունը (TSA) մայիսի 4-ին ավտոմոբիլային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների շրջանում նախազգուշացում Է տարածել առեւանգված ֆուրերի միջոցով երկրում հարձակումներ կատարելու հնարավորության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է CBS հեռուստաընկերությունը, որը ձեռք Է բերել համապատասխան շրջաբերականը:
Դրանում նաեւ բերված Է վիճակագրություն, որին համապատասխան 2014 թվականից ի վեր ահաբեկիչները կատարել են առնվազն 17 հարձակումներ բեռնատար ավտոմոբիլների միջոցով, որոնց հետեւանքով զոհվել Է 173 մարդ եւ տուժել 667-ը: TSA-ն նաեւ առանձին հիշեցրել Է անցյալ տաի Նիսում տեղի ունեցած որբերգության մասին:
2016 թվականի հուլիսի 14-ին Նիսում կատարված ահաբեկչական գործողության ընթացքում արմատական իսլամիստ Մոհամեդ Բուխլելը բեռնատարով մխրճվել Էր մարդկանց բազմության մեջ, որոնք Ֆրանսիայի ազգային տոնի օրը հավաքվել Էին Անգլիական առափնյակում նայելու հրավառությունը: 19-տոննանոց ավտոմեքենայի անիվների տակ զոհվել Էր 86 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ: Տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել 458 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



