Վենեսուելայում սպանել են ուսանողական շարժման առաջնորդին
INTERNATIONAL NEWSՎենեսուելայում սպանվել Է Անսոատեգիի նահանգի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական շարժման առաջնորդը, ինչի մասին հայտնել Է El Universal պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանցագործությունը կատարվել Է Էլ Տիգրե քաղաքում: Շարժման ակտիվիստ 28-ամյա Խուան Լոպեսը մասնակցում Էր ժողովի, երբ նրան Է մոտեցել հանցագործը, արագորեն հանել զենքը եւ մի քանի անգամ կրակել: Ըստ որում վիրավորվել Է երեք մարդ:
Երկրում պահպանվում Է քաղաքական լարվածությունը, տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում Է այդ թվում ուանողական հասարակայնությունը: Մայիսի 4-ին Վենեսուելայի Կենտրոնական համալսարանի առնվազն 14 ուսանողներ են տուժել ուսումնական հաստատության շրջանում իշխանությունների քաղաքականության դեմ՝ նրանց կազմակերպած բողոքի ակցիան ցրելիս:
Ապրիլի սկզբից մինչեւ մայիսի 4-ը Վենեսուելայում ցույցերի ընթացքում բռնությունը 35 մարդու կյանք Է խլել, եւս 717 հոգի տուժել Է: Մայիսի 4-ին այս տվյալները հրապարակել Է հարավամերիկյան երկրի գլխավոր դատախազությունը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



