Մակրոնն ընտրություններում հաղթելու դեպքում հաջողությունը նշելու Է Լուվրի մերձակա հրապարակում
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն ընտրություններում հաղթելու դեպքում իր հաջողությունը կողմնակիցների հետ միասին մտադիր Է նշել փարիզյան Լուվր թանգարանի մերձակա հրապարակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Մակրոնի թիմը հաղթական հանրահավաքի անցկացման վայր Է ընտրել Լուվրի Էսպլանադան: Հրապարակը բոլոր կողմերից շրջապատված Է համանուն թագավորական պալատով, որը ներկայում աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկն Է:
Հրապարակի կենտրոնում նշանավոր ապակե բուրգն Է, որը ծառայում Է որպես թանգարանի կենտրոնական մուտք:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում բարձրացել Է մեկ տոկոսային կետով, ինչի մասին վկայում են OpinionWay ընկերության հարցման՝ մայիսի 4-ին հրապարակված տվյալները:
Հետազոտության տվյալների համաձայն, Մակրոնի վարկանիշը բարձրացել Է մինչեւ 61 տոկոս: Նրա մրցակցի՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի օգտին պատրաստ Է իրենց ձայնը տալ ընտրողների 39 տոկոսը: Հարցմանը մասնակցել են Ֆրանսիայի 2 հազար 264 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում: Հարցումն անցկացվել Է մայիսի 1-ից մինչեւ 3-ն ընկած ժամանակահատվածում:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված Է մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



