Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Հայկական շոուբիզնեսի ամենահայտնի աղջիկները, ովքեր մեր աչքի առաջ են մեծացել

LIFE

Blognews.am-ը գրում է.

Հայկական շոուբիզնեսի ամենահայտնի աղջիկներին գիտեն բոլորը: Նրանց մենք ճանաչում ենք դեռ այն տարիքից, երբ շատ փոքր էին ու իրենց առաջին քայլերն էին անում արվեստում: Նրանցից ոմանք էլ հենց ծնված պահից են հայտնի, քանի որ ծնվել են ճանաչված արտիստների ընտանիքում: Հիմա նրանք մեծ են ու արդեն ինքնուրույն քայլեր են անում դեպի մեծ բեմ տանող ճանապարհին: 

Բետտի

Էլիզաբեթ Դանիելյանը, ում շատերը գիտեն որպես Բետտի, ծնվել է  2003 թ. մարտի 7-ին: 14-ամյա այս գեղեցկուհուն գիտեինք շատ ավելի վաղ, քան եվրատեսիլյան նրա մասնակցությունը: Ավելի վաղ տարիքում Բետտին վարում էր հայտնի մանկական մի հաղորդում, և հաղորդավարությանը զուգահեռ՝ նաև երգում էր: Դե իսկ Եվրատեսիլին նրա մասնակցությունը աղջկան ճանաչում բերեց նաև Հայաստանի սահմաններից դուրս: 

 

Սոֆի Դևոյան կրտսեր

Սոֆին ծնվել է հայտնի ընտանիքում:Մայրը երգչուհի է, տատիկը՝ հայտնի պարուհի: Սկզբում աղջկա՝ ֆիլմերում ու տարբեր նախագծերում նկարահանվելը շատերը վերագրում էին ոչ թե նրա տաղանդին, այլ ճանաչվածությանը: Սակայն աղջիկը մեծացավ ու ապացուցեց, որ իսկապես արժանի է իր ազգանվանը: Հիմա 15-ամյա Սոֆին ոչ միայն հիանալի պարուհի է, այլ նաև լավ դերասանուհի, ով ներկայումս խաղում է «Եղնիկների կածանը» գեղարվեստական ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր կերպարներից մեկին: 

 

Դալիթա

15-ամյա Դալիթա Ավանեսյանը նախքան Եվրատեսիլն արդեն ճանաչված էր: Աղջիկն այդ ընթացքում հասցրել էր մասնակցել տարբեր միջազգային մրցույթների ու հաղթանակներ գրանցել: Այժմ Դալիթա Ավանեսյանը սովորում է Հայաստանի Եվրոպական քոլեջի Կառավարման երկրորդ կուրսում, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական մասնագիտացված դպրոցի «ջազ վոկալ» բաժնում, որտեղ ավարտել է 3 տարբեր բաժիններ՝ դասական վոկալ, դաշնամուր և կիթառ։ Ունի 16 հեղինակային երգ և 9 տեսահոլովակ, որոնք ընդգրկվել են տարբեր երաժշտական հավաքածուներում CD, DVD տարբերակներով։ 

Մեգգի

Մեգգի Բադիրյանը ծնվել է տիտղոսավորված գեղեցկուհու ընտանիքում և արդեն իսկ հանրության ուշադրության կենտրոնում էր: Մայրիկի բարեկազմ աղջիկը, սակայն, որոշեց իր ճակատագիրը կապել ոչ թե նորաձևության, այլ երգի հետ: Անցած տարի Մեգգին թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, իսկ ներկայումս սեփական երգացանկով ելույթներ է ունենում տարբեր բարեգործական ու թեմատիկ միջոցառումներում: 

 

Լիլիթ Թոխատյան

Լիլիթ Թոխատյանը ևս ճանաչված ծնողների դուստր է: Անչափ սիրված նրա կերպարը մանկական հաղորդումներից մեկում Լիլիթին իսկական աստղ դարձրեց դեռ վաղ հասակում: Իսկ ներկայումս Լիլիթը, բացի հաղորդավարությունից, փորձում է իր ուժերը նաև դերասանական արվեստում: Կինոում Լիլիթի մարմնավորած դերերից մեկը «Կյանք ու կռիվ 2» ֆիլմում է, որտեղ նա գլխավոր հերոսների դստեր դերում է: 

 

Լիդուշիկ

Լիդուշիկը՝ Լիդա Առաքելյանը, ծնվել է 1999 թվականի օգոստոսի 11-ին Երևանում։ Երգել սկսել է 3 տարեկանից։ 2011-ին ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք» ամենամյա մանկական մրցույթում՝ ստանալով մրցանակ RaiUno իտալական հեռուստաընկերության կողմից։ Լիդուշիկն այս շարքում միակ երգչուհին է, ով արդեն 10 տարի է տարբեր բեմերում, այդ թվում և՝ արտասահմանում հանդես է գալիս մենահամերգներով: Տաղանդավոր աղջնակը հիմա արդեն 18-ամյա օրիորդ է, ում այսօր էլ շատ հաճախ կարելի է տեսնել բարեգործական համերգների ժամանակ: 

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan