Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Մեծ աղմուկ ոչնչից

ANALYSIS

«Ֆեյսբուք» սոցցանցում օգտատեր Գոհար Աբաջյանը հրապարակել էմի լուսանկար, որտեղ պատկերված են Արարբկիր վարչական շրջանում՝ Վահագն Դավթյանի այգու հարևանությամբ, գտնվող մայթեզրի հատված ծառեր: Այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ պարզաբանելով, որ ծառերի հատումն իրականցվել է համապատասխան որոշման արդյունքում, քանի որ հատված ծառերը եղել են վթարային, դրանց բունը եղել է ամբողջովին փտած, և ըստ էության, ծառերը վտանգ են ներկայացրել շրջակա միջավայրի և քաղաքացիների համար:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Վահագն Դավթյանի անվան այգին մշտապես քաղաքապետարանի ուշադրության և հոգածության կենտրոնում է: 
Հատված ծառերի այս լուսանկարների շուրջ բարձրացած աղմուկը արդեն իսկ վկայում է այն տրամադրության մասին, որը կա ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքում: Բանն այն է, որ Գոհար Աբաջյանը «Ելք» դաշինքով պատգամավոր դարձած Արարատ Միրզոյանի կինն է:

Այսինքն, ըստ էության, պետք է փաստել, որ նման լուսանկարներ հրապարակելով՝ փորձ է արվում ուղղակիորեն հատված ծառերը դարձնել քննադատության թիրախ, այն դեպքում, երբ շատ սովորական մի զանգով, եթե այդքան մեծ է մտահոգությունը հատած ծառերի կապակցությամբ, կարելի էր պարզել, թե ինչու և ինչ հիմքերով են հատվել այդ ծառերը: Հետաքրքիրն այն է, որ անգամ այդ լուսանկարներում երևում է, որ ծառերի բները փտած են: Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, եթե, ասենք, նույն քաղաքապետարանի որոշմամբ ծառերը չհատվեին, և օրերից մի օր ուժեղ քամուց տապալվեին և վնասեին որևէ քաղաքացու կամ նրա գույքը:

Ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ էլ պետք է բողոքի կոչեր հնչեին, թե ինչու քաղաքապետարանը չի հատում փտած ծառերը: Այսինքն սա ցույց է տալիս այն, որ իրականում խնդիրը ոչ թե քաղաքի կանաչապատման հարցում մեր ընդդիմադիրների ծայրահեղ մտահոգվածությունն է, այլ զուտ քարոզչության նպատակը: Սակայն այստեղ թերևս պետք է ասել, որ նման միջոցներով քարոզչությունը ընդամենը վկայում է ակնհայտ պարտվողական տրամադրությունների և փրփուրներից կախվելու մասին, իսկ քաղաքի մասին հոգ տանողները լուռ ու մունջ իրենց աշխատանքը կատարում են: 

Նույն այս ժանրից էր նաև Ելքի մեկ այլ համակիր Գրիգորի Դոխոյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա պնդում էր, թե իր որդիների դրպոցի և մանկապարտեզի տնօրենները ստիպում են երեխաների ծնողներին՝ ներկա լինել Տարոն Մարգարյանի հետ հանդիպումներին: Այս գրառումը բնականաբար հերքվել էր դպրոցի տնօրենի կողմից: 

Տնօրենը շեշտել էր, որ դա ընդամենը հերյուրանք է, պետք է նշել, որ նման պարտադրանքների մասին որևէ փաստ այդպես էլ չի ներկայացվել: Սա նշանակում է միայն այն, որ որոշ անհատներ մանր քաղաքական դիվիդենտների համար պատրաստ են անգամ այսօրինակ լուրեր և գրառումներ տարածելուն, իսկ եթե վերջիններս իսկապես էլ ունեն այդպիսի փաստեր, ապա կարող են դիմել համապատասխան մարմիններին և ոչ թե անհասցե հայտարարություններ կատարեն: 

Ժիրայր Գաբրիելյան

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank