Այս մայրը գեղեցիկ աղջիկ ունեցավ, բայց ինչ-որ բան նրա արտաքինի մեջ զարմացրեց նույնիսկ փորձառու մանկաբարձներին(Photo)
PHOTOՆա շրջապատողներին զարմացնում է իր կյանքի առաջին րոպեներից:
Բանն այն է, որ աղջիկը խիտ մազերով է ծնվել:
Հիմա գեղեցկուհին 11 ամսական է, նա ավելի շատ մազ ունի, քան հայրը:
Այս երեխան հիացնում է անծանոթներին փողոցում:
Բժիշկները ծնողներին զգուշացնում էին, որ փոքրիկն առատ մազերով կծնվի, բայց հավանաբար չէին էլ ենթադրում, որ մազերն այդքան շատ կլինեն:
«Մենք կարծում էինք, որ մազերը կբարակեն, երբ Ջորջին մեծանա: Իսկ հիմա տեսնում ենք, որ դրանք աճում և ամրանում են»,- ասում է Քլերը՝ հրաշք-փոքրիկի մայրը:
Զբոսնելիս Ջորջին շատ ուշադրություն է գրավում:
Որոշ մարդիկ կարծում են, որ նրան պրոֆեսիոնալ սանրվածք են անում:
Քլերը կարծում է, որ այդպիսի մազերը փոքրիկը հայրական կողմից է ժառանգել:
Այդ ճյուղի հարազատները լավ, մուգ գույնի մազեր ունեն:
«Երբ Ջորջին արթնանում է, բավական ժամանակ է պետք նրա մազերը սանրելու համար»,- նշում է մայրը: Բարեբախտաբար, աղջկան սանրվելը դուր է գալիս:
Մինչև հիմա փոքրիկի մազերը ոչ մի անգամ չեն կտրել, բայց նրա ծնողները մտածում են այդ մասին: