Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


10 լավագույն մոտիվացնող ֆիլմերը

LIFE

Wnews.am-ը ներկայացնում է 10 լավագույն մոտիվացնող ֆիլմերը.

1. «Գլադիատոր»

gladiator1
Հռոմեական կայսրությունում Մաքսիմ գեներալին հավասարը չկար։ Անհաղթահարելի լեգեոներները, որոնց ղեկավարում էր գեներալը, պաշտում էին նրան եւ պատրաստ էին նրա հետեւից գնալ անգամ մինչեւ դժոխք։

Սակայն Մաքսիմուսը, ով պատրաստ էր արդար կռվում կռվել ցանկացած թշնամու հետ, անելանելի վիճակում հայտնվեց եւ նրան դավաճանեցին ու մահվան դատապարտեցին։ Հրաշքով փրկվելով մահվանից, նա դառնում է գլադիատոր։
2. «Երբեք մի’ հանձնվիր»

ֆիլմ

Ջեյք Թեյլորն իր ընտանիքով տեղափոխվում է Օրլանդո, որպեսզի  աջակցի փոքրիկ եղբորը պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերայում հաջողությունների հասնելու համար։

Ջեյքը, ով իր հարազատ քաղաքում ֆուտբոլային թիմի աստղ էր, նոր վայրում վերածվում է վտարանդու։

3. «Միլլիոնատերը ետնախորշերից»

ֆիլմմ
Մումբայից 18-ամյա որբ Ջամալ Մալիկին ընդամենը մեկ քայլ է բաժանում «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղում 20 միլիոն շահելուց։
Դադարեցնելով խաղը,  ոստիկանությունը նրան ձերբակալում է խաբեբաության մեղադրանքով։ Որտեղի՞ց փողոցում մեծացած երիտասարդը կարող է այդքան գիտելիք ունենալ…
4. «Երկվորյակ աշտարակները»

kinopoisk.ru

Ֆիլմում ներկայացվում է երկու ոստիկանների հերոսական պատմությունը, ովքեր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին հայտնվել ենՆյու Յորքի առեւտրի կենտրոնի փլատակներում։ Նրանք  սեփական կամքով գնացել են փրկելու տուժածներին։

5. «Երջանկության հետեւից ընկնելով»

kinopoisk.ru

Կրիս Գարդները միայնակ հայրիկ է։ Մեծացնելով իր հնգամյա որդուն, նա իր ամբողջ ուժով փորձում է այնպես անել, որ փոքրկը  երջանիկ մեծանա։ Խանութում որպես վաճառող աշխատելով, նա չի կարողանում վճարել բնակարանի վարձը եւ երեխայի հետ հայտնվում է փողոցում։ Նա չի ցանկանում հանձնվել եւ աշխատանքի է ընդունվում բրոքերային ընկերությունում։

6. «Գաղտնիք»

kinopoisk.ru

Բենն ու Հանա Մերիսը հոյակապ զույգ են։ Նրանք վաղուց են ամուսնացած, սակայն շարունակում են իրար սիրել ասես  ամուսնության  սկզբում։ Նրանք ունեն 16-ամյա աղջիկ, ում հետ, ինչպես շատ պատանիների դեպքում, դժվար է լեզու գտնել։ Մի օր հանգստից տուն վերադառնալով Հանան ու Սամանտան ավտովթարի են ենթարկվում, որի արդյունքում Հանան մահանում է, սակայն նրա հոգին տեղափոխվում է դստեր մարմին։
7. «Խաղաղասեր ռազմիկը»

kinopoisk.ru

Դեն Միլմենը քոլեջի տաղանդավոր մարմնամարզիկներից է, ով երազում է մասնակցել Օլիմպիական խաղերին։ Նա ամեն ինչ ունի. մրցանակներ, թիմում լավ ընկերներ, արագ սլացող մոտոցիկլներ, ընկերուհիներ։
Նրա ներաշխարհը շրջվում է, երբ հանդիպում է Սոկրատ անունով հանելուկային անծանոթին, ով լայն հնարավորություններ ունի նոր աշխարհ ու հասկացողություններ բացելու համար։

Լուրջ վնասվածքից հետո Սոկրատի եւ երիտասարդ աղջկա օգնությամբ Դենը հասկանում է, որ դեռ սովորելու  շատ բան ունի։

8. «Ռոքքի»

2006-rokki-bal-boa-soundtrack
Ռոքքի Բալբոան լեգենդար մարդ է, ամաչկոտ, սակայն չափից դուրս համառ եւ տաղանդավոր բռնցքամարտիկ։ Նա թքած ունի, որ մարտի ժամանակ իր դեմքը վերածվում է արյունոտ մսի,  միշտ գնում է մինչեւ վերջ եւ թվում է, թե նա ավելի շուտ կմահանա, քան կցուցադրի իր թուլությունը։
9. «Հոկտեմբերյան երկինք»

kinopoisk.ru

1957 թվականի հոկտեմբերին մեծ իրադարձություն տեղի ունեցավ։ Սովետական Միությունը պատմության մեջ առաջին անգամ տիեզերք ուղարկեց «Սպուտնիկ» հրթիռը։ Աշխարհը փոխվեց։ Սովետական հրթիռի թողարկումը մեծ տպավորություն գործեց Հոմեր Հիկեմի վրա։
Իսկապես տիեզերքով «հիվանդ» Հոմերը որոշում է ստեղծել սեփական հրթիռը։

10. «Յամակասի»

kinogo.net

Յամակասին յոթ երիտասարդներից բաղկացած խումբ է, ովքեր շարունակելով «նինձյայի» ավանդույթները, ստեղծում են իրենց սեփական արվեստը։ Նրանք չեն վախենում որեւէ վտանգից եւ ցանկացած իրավիճակում պահպանում են հանգստությունը, սակայն մի օր տեղի է ունենում դժբախտ պատահար։

 

Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation Fellowship