Լը Պենը հայտնել է «գաղափարական հաղթանակի» մասին՝ անկախ ընտրությունների արդյունքներից
INTERNATIONAL NEWS«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտնել է, որ նույնիսկ եթե իրեն չհաջողվի հաղթել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, միեւնույն է իրեն ու իր թիմակիցներին արդեն հաջողվել է «ամեն ինչ փոխել»։
Լը Պենն ասել է, որ անկախ քվեարկության արդյունքներից՝ ինքն արդեն «գաղափարական հաղթանակ» է տարել։
«Մենք ամեն ինչ փոխել ենք։ Նույնիսկ եթե չհասնենք դրված նպատակին, ամեն դեպքում արդեն հսկայական քաղաքական ուժ է հայտնվել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ են անցել էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։ Երկրորդ փուլը կկայանա մայիսի 7-ին։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



