Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են Սիրիան
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մայիսի 5-ի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում իրավիճակի դեէսկալացիայի հնարավորությունները ու պայմանավորվել ռուս- ամերիկյան հետագա շփումների մասին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայտնում են, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ «Ուշադրության կենտրոնում է գտնվել սիրիական կարգավորման թեման»,- ասվում է հաղորդագրությունում։ Մասնավորապես քննարկվել են Սիրիայում իրավիճակի դեէսկալացիայի ուղիները, հրադադարի ռեժիմը կայուն դարձնելու, միջսիրիական բանակցություններին արտաքին աջակցությունն աշխուժացնելու հնարավորությունները։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



