ԱՄՆ-ում վայրէջքի պահին բեռնատար ինքնաթիռ է կործանվել
INTERNATIONAL NEWSԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգի Չառլստոն քաղաքում վայրէջք կատարելիս բեռնատար ինքնաթիռ է կործանվել:
Ինչպես տեղեկացնում է NBC News-ը, Short 330 ինքնաթիռը վայրէջք է կատարել Յիջեր օդանավակայանում: Օդանավի թևեևից մեկը բախվել է գետնին նախքան թռիչքուղուն հասնելը, ինչից հետո օդանավը կողաշրջվել է և մտել անտառային գոտի: Օդանավում երկու օդաչու է գտնվել, որոնք երկուսն էլ զոհվել են:
Օդանավակայանի աշխատակցի խոսքով` անձնակազմը տագնապի ազդանշան չի տվել և չի հաղորդել անսարքության կամ հնարավոր խնդրի առաջացման մասին:
Ինքնաթիռը պատկանել է Air Cargo Carriers Inc. ընկերությանը: Օդանավակայանը փակվել է: Այնտեղ արտակարգ դրություն է հայտարարվել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



