Ձյուդոյի հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը
SPORTՀայաստանի ձյուդոյի երիտասարդական և մեծահասակների հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը: Երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրի քաղաքում: Հավաքին մասնակցում են 12 մարզիկ: Թիմը նախապատրաստվում է Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Մեծահասակները ևս նախապատրաստվում են այս մրցումներին:
Այս անգամ Եվրոպայի գավաթի խաղարկությունը կանցկացվի մայիսի 12-14-ը լիտվական Կաունաս քաղաքում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



