Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը անսպասելի պարտություն կրեց Եվրոպայի առաջնությունում
SPORTՕլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Արթուր Ալեքսանյանը պարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը մրցում էր նորվեգ Ֆելիքս Բալդաուֆի հետ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով, սակայն ավելի բարձր միավորանոց տեխնիկական հնարք կիրառած Բալդաուֆը կշարունակի պայքարը:
2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կկարողանա շարունակել պայքարը, եթե նորվեգացին հասնի եզրափակիչ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



