Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ բնապահպանության նախարարը մասնակցել է արևելաեվրոպական խմբի երկրների նախարարական հանդիպմանը

SOCIETY

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանն ապրիլի 27- 29-ը  մասնակցել է Լեհաստանի Հանրապետության Փիլա քաղաքում կայացած «Փարիզի համաձայնագիրը՝ որպես հնարավորություն աշխարհի կայուն զարգացման համար» խորագրով արևելաեվրոպական խմբի երկրների նախարարական հանդիպմանը: Ա. Մինասյանը ելույթ է ունեցել` ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման, ինչպես նաև արևելաեվր ոպական երկրների խմբի շրջանակում համաձայնեցված և համատեղված գործողությունների ձևավորման առաջարկություններ:

«Թույլ տվեք ողջունել պարոն Յ.Շիշկոյի և շնորհակալություն հայտնել հյուրընկալության և արևելաեվրոպական երկրների խմբի խորհրդաժողովին մեր մասնակցության համար: Մեզ ոգեշնչում է Լեհական կողմի նախաձեռնությունը,  որն արդեն երրորդ անգամ իր պատմության մեջ Կլիմայի փոփոխության կոնվենցիայի համատեքստում ցանկություն է հայտնել հյուրընկալել կողմերին այս խորհրդաժողովին: 25 տարվա ընթացքում նմանատիպ համագործակցություններն արևելաեվրոպական երկրների խմբի շրջանակում լավագույն օրինակ են հանդիսացել երկրների միջև, մասնավորապես համերաշխության մթնլորտի, ընկերասիրության, զիջողականությանը վերաբերող հարցերի մասնավոր շահերում, և դա այն դեպքում, երբ տարածաշրջանային երկրների քաղաքական վիճակը և հարաբերությունները երկրների միջև, մասնավորապես երկու երկրների ցավոք հեռու են ցանկալի ակնկալվող վիճակից»,-իր խոսքում նշել է նախարար Ա. Մինասյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Տեղի է ունեցել նաև Ա. Մինասյանի առանձին հանդիպումը Լեհաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության նախարար Յ.Շիշկոյի հետ, որի ընթացքում նախանշվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության շրջանակները, մասնավորապես բնապահպանական տեսանկյունից նախընտրելի տեխնոլոգիաների փոխանցման, բնապահպանական ուղղվածության հիմնադրամների ձևավորման, «պետական պարտք - բնապահպանություն» ֆինանսավորման գործիքի (մեխանիզմի)  կիրարկման բնագավառում փորձի փոխանակման, ինչպես նաև բնակչության իրազեկման, կրթության Ö ‡ գիտության, կադրերի պատրաստման և այլ ասպարեզներում: Նախանշված շրջանակները նախատեսվում է հաստատել համապատասխան փոխըմբռնման հուշագրով` առանձնակի կարևորելով կլիմայի փոփոխության հիմնախնդիրը և երկու երկրների համատեղ ջանքերը գլոբալ մարտահրավերի դեմ` Փարիզյան համաձայնագրով նախատեսվող գործընթացներում:

Խորհրդաժողովի ավարտին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը հավելել է, որ մեր երկրների միջև նմանատիպ  համագործակցությունը կնպաստի ոչ միայն տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, այլև ոլորտում բնապահպանական և կլիմայի փոփոխության հարցերի լուծմանը:

Միջոցառմանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, ով մեծ աջակցություն է ցուցաբերել  ՀՀ  պատվիրակությանը: 

24-րդ խորհրդաժողովի (COP-24) կարևորությունն առավել մեծ է, քանի որ համաձայն 21-րդ խորհրդաժողովի արդյունքում ընդունված Փարիզյան համաձայնագրի, նախատեսում է այն հիմնական փաստաթղթերի ընդունումը, ինչը  կապահովի վերը նշված համաձայնագրի դրույթների կատարման ընթացքը: Լեհական կողմը 2019 թ. ընթացքում որպես ղեկավարող երկիր գլխավորելու է խորհրդաժողովի 25-րդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, որը լինելու է վերջինը Փարիզյան համաձայնագրի հիմնական պարտավորվածությունների ուժի մեջ մտնելուց առաջ: 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution