Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին միացել են չորս երկիր
INTERNATIONAL NEWSԵվրոպական Միությանն անդամակցելու թեկնածու-երկրներ Ալբանիան ու Մոնտենեգրոն, ինչպես նաև Նորվեգիան ու Ուկրաինան միացել են ԵՄ-ի խորհրդի որոշմանը՝ երկարաձգելով Ռուսաստանի ղեկավարության դեմ սահմանված պատժամիջոցները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին, «Deutsc he Welle»-ի փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ-իարտաքին հարաբերությունների գծովհանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ն հաշվի է առնում նշված երկրների որոշումն ու ողջունում է այն:
Մարտի 13-ին Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել 6 ամսով երկարաձգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ու ուկրաինական ռուսամետ անջատողականների նկատմամբ հաստատված պատժամիջոցները:
Ընդհանուր առմամբ ցանկում ընդգրկվել են 150 ֆիզիկական և 37 իրավաբանական անձինք:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



