Դելիում գազի արտահոսքի հետևանքով հոսպիտալացվել է 200 աշակերտ
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի մայրաքաղաք Դելիի դպրոցներից մեկից հոսպիտալացրել է շուրջ 200 աշակերտ` մոտակա պահեստից գազի արտահոսքից հետո: BBC-ն գրում է, որ աշակերտները սկսել են բողոքել աչքերի և կոկորդի ցավից: Արդյունքում դպրոցում բոլոր գտնվածները տարհանվել են: Մասնագետներն այժմ փորձում են պարզել, թե ինչ տեսա կի գազ է եղել պահեստում:
Բժիշկների խոսքերով` թունավորված աշակերտների վիճակը բավարար է, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում:
BBC-ն գրում է, որ Հնդկաստանում բավականին շատ են գազի արտահոսքից թունավորումների դեպքերը: Առաջին հերթին դա կապված է քիմիական նյութերի պահպանման վատ պայմանների և անվտանգության ցածր չափանիշների հետ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



