Պուտինն այսօր Բաքվում հանդիպումներ կունենա Ալիևի և Էրդողանի հետ
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով երեկ երեկոյան ժամանել էր Բաքու՝ մասնակցելու առաջին Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, այսօր կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել էներգետիկ ոլորտին ու Սիրիայում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:
Բացի այդ՝ ՌԴ նախագահը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Այցի վերջում Պուտինը կհանդիպի ռուս մարզիկների հետ, որոնք մասնակցում են առաջին Եվրոպական խաղերին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



