Արցախում հակառակորդի կողմից հրացանային վիրավորում ստացած 19-ամյա զինծառայողը կոմայից դուրս է եկել
SOCIETYԱրցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանը կոմայից դուրս է եկել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից:
«Թաթուլ Հարությունյանը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակն առայժմ ծանր է»,- հայտնեցին հոսպիտալից:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



