Yerevan, 26.October.2026,
00
:
00
BREAKING

Եմենը կարող է վառոդի նոր տակառ դառնալ

ANALYSIS
Չգիտես ինչու՝ միջազգային մեդիան, ի տարբերություն Սիրիայի, շատ քիչ է անդրադառնում Եմենի իրավիճակին, որտեղ հարևանների, նաև՝ Արևմուտքի միջամտությամբ սկսված քաղաքացիական պատերազմը հազարավոր կյանքեր է խլել, ուր շուրջ 3 միլիոն եմենցի փախստական է դարձել, և որտեղ հարյուր հազարավոր երեխաներ հենց այս պահին բացառիորեն սովի են մատնված: Տպավորություն է, որ բոլորն ուզում են հնարավորինս անաղմուկ լուծել սաուդյան սատրապին գահընկեց արած Եմենի խնդիրը, և Կարմիր ծովից մինչև Պարսից ծոց ձգվող երկիրը, որ խիստ կարևոր ստրատեգիական դիրք ունի թե՛ Արաբական թերակղզում, թե՛ առհասարակ Մերձավոր Արևելքում, վերջնականապես Ծոցի բռնապետի խամաճիկն ու հերթական հակաիրանական կենտրոնը դարձնել: Ընդ որում՝ չխորշելով օգտվել նաև երկրի մասը վերահսկող «Ալ–Քաիդայի» ծառայություններից, որի դեմ, իբր, ԱՄՆ–ն Եմենում լուրջ հակաահաբեկչական պայքար է ծավալում:
 
Թվում է՝ գոնե Պենտագոնի ղեկավար, գեներալ Ջեյմս Մետիսի՝ Էր–Ռիադ այցելությունից հետո Եմենը միջազգային լրահոսի առաջին տողերում կհայտնվի, որովհետև ակնհայտ էր, որ ԱՄՆ նոր վարչակազմը նաև այս երկրի հետ կապված նոր ծրագիր ունի: Սակայն, բոլորը բավարարվեցին միայն հերթապահ տեղեկատվությամբ, թե հակաահաբեկչական պայքարի շրջանակներում ԱՄՆ–ն կշարունակի զենք մատակարարել Սաուդյան Արաբիային՝ ստվերում թողնելով այն հանգամանքը, որ Մետիսն Էր–Ռիադում քննարկել էր ոչ այնքան «Ալ–Քաիդայի» դեմ պայքարին վերաբերող հարցեր, որքան Իրանի ձեռքերը կապելու և Կարմիր ծով–Հնդկական օվկիանոս հաղորդակցային ուղուց, այսպես կոչված, իրանցի մոլլաներին հեռու պահելու խնդիրը: Ահա. ոչ մի խոսք այն մասին, որ Սաուդյան Արաբիայի ռմբակոծումների ներքո նախ և առաջ խաղաղ բնակչությունն է տուժում: Իսկ այն, որ զոհված երեխաների թվի մասին տեղեկատվությունն ու հումանիտար ճգնաժամին առնչվող տեղեկատվությունն ուղղակիորեն է վերահսկվում, կասկած չի հարուցում:
Էլ ինչ էր քննարկել Կատաղած շուն մականունով պենտագոնյան ղեկավարը Էր–Ռիադում՝ չգիտենք, բայց եթե դրանից անմիջապես հետո թագավորի սիրելի որդիներից մեկը՝ Խալեդ բին Սալմանը, ԱՄՆ–ում Սաուդյան Արաբիայի դեսպան նշանակվեց, նշանակում է՝ ինչ–որ հարցերում համաձայնություն, այնուամենայնիվ, կայացել է: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում պիտի նոր գրոհի սպասել և, ինչպես երևում է, գլխավոր թիրախը Եմենի Խոդեյդա նավահանգիստն է լինելու, որը վերահսկվում է հուսիների կողմից, և որտեղ Բանդար Աբբասից հումանիտար օգնություն հասցնող իրանական նավերը հաճախ են հանգրվանում: Ի դեպ, այս նավահանգստի հետ կապված՝ կրքերը հաճախ են թեժանում: Սաուդյան Արաբիան փորձում է սրա վերահսկման միջոցով կատարյալ շրջափակման մեջ դնել Եմենի ընդվզողներին, սակայն, Իրանն ավելի քան խելացի է վարվում՝ օգնությունը տեղ հասցնելով Կարմիր խաչի միջոցով: Անցած տարի, օրինակ, սաուդիները մի քանի անգամ փորձեցին իրանական նավերի վրա հարձակվել, սակայն, դրան հետևեց Իրանի ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Մասուդ Ջազայերի սպառնալիքը, թե՝ «Իրանական Կարմիր մահիկի օգնությունը տեղափոխող նավի վրա հարձակումը պատերազմ կառաջացնի տարածաշրջանում, և ոչ ոք չի կարող հանգցնել, կամ՝ վերահսկել այն: ԱՄՆ–ն ու Սաուդյան Արաբիան պետք է իմանան, որ իրանական զսպվածությունն էլ սահմաններ ունի»:
 
ԱՄՆ էքս–նախագահ Բարաք Օբաման այս ուղերձը հրաշալի հասկացավ: Բայց, ինչպես երևում է, սաուդիները կարողացել են հակառակում էնտուզիազմ հաղորդել Դոնալդ Թրամփին՝ եմենյան խնդիրն իրենց ուզած ձևով լուծելու համար: Միևնույն ժամանակ, չնայած արտաքին ժրաջանությանը, Թրամփը կարծես նույնպես հասկանում է, որ չի կարող Եմենի խնդիրը լուծել ի շահ միայն սաուդիների սիրելի սուննիների: Իրանի հետախուզական մարմիններին հայտնի է դարձել, որ ԱՄՆ ու Սաուդյան Արաբիան որոշել են գաղտնի բանակցություններ սկսել Եմենում և նույնիսկ նախագահի հարմար թեկնածու են գտել՝ ի դեմս շեյխ Մոհամմեդ Աբու Լոխոմի, որը «Արարություն և շինություն» կուսակցություն նախագահն է, և որի նկատմամբ նաև շիաներն են նախկինում լոյալ վերաբերմունք դրսևորել:
 
Հիմա առաջին պլան կգան բանակցությունները, թե, ինչպես մենք ենք ենթադրում, հերթական գրոհը կլինի Խոդեյդայի ուղղությամբ, առաջիկայում պարզ կդառնա: Ամեն դեպքում անցած շաբաթ ԱՄՆ սենատորների երկկուսակցական մի խումբ միաժամանակ նամակ հղեց Սպիտակ տուն և սաուդի նոր դեսպանին, որում ասվում էր, թե Խոդեյդայի դեմ ռազմական կամպանիան առանց այդ էլ եմենյան սոսկալի հումանիտար դրությունը վերջնականապես աղետալի կդարձնի: Մինչ այդ՝ ապրիլի 25–ին, Դոնորների ժնևյան համաժողովի ընթացքում նույն կոչն էր հղել նաև Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը: Որքանով լսելի՝ տեսնենք:
 
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield