Կասեմիրո. Մենք չենք հետևում Բարսելոնայի գործողություններին, ամեն ինչ մեզնից է կախված
SPORTՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կասեմիրոն խոսել է Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի` «Գրանադայի» (4:0) հանդեպ տարած հաղթանակի մասին:
«Հեշտ հանդիպումներ այլևս չեն մնացել: «Գրանադայի» հետ խաղն անչափ բուռն սկսեցինք: Մենք չենք հետևում «Բարսելոնայի» գործողություններին: Կարևորն այն է, թե ինչ ենք անում մենք: Հիմա ամեն ինչ մեզնից է կախված:
Հասկանում ենք, որ եթե հաղթենք մնացած խաղերում, ապա կդառնանք Իսպանիայի չեմպիոն: Մեր հույսը մենք ենք, դա է հաջողության հասնելու լավագույն միջոցը»,- Կասեմիրոյի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «արքայական ակումբը» 84 միավորով հավասարվեց մրցաշարային աղյուսակում 1-ին հորիզոնականը զբաղեցրած կատալոնական «Բարսելոնային»: «Սերուցքայինները» 1 խաղ պակաս են անցկացրել:
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July



