Ռուսաստանում հայտարարել են, որ քիմհարձակումը Սիրիայում եղել է «բեմականացում»
INTERNATIONAL NEWSՍիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում հայտարարել են, որ Սիրայում անցկացրել են «բեմականացված նկարահանումներ» թունավորող նյութերի օգտագործմամբ գնդակոծումների հետևանքների մասին, հայտնում է segodnya.ua-ն: Ինչպես պնդում է ռուսական կողմը, այդ մասին իբր հայտնել են տեղաբնակները և սիրիական ընդդիմությունը: «Սերաքաբում և Ջիսր էա Շուգուրում անցյալ շաբաթվա ընթացքում հատուկ «տեսաբրիգադներով» անցկացվել են «բամականացված նկարահանումներ» իբր գնդակոծումների և օդային հարվածների հետևանքների մասին, այդ թվում «թունավորող նյութերի օգտագործմամբ»,- ասված է հաղորդագրությունում: Ռուսական կենտրոնը նաև նշել է, որ նկարահանումների «խորհրդատուները» եղել են օպերատորները, որոնք նկարահանում են Սիրիայի դեպքերը Al Jazeera հեռուստաալիքի համար:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



