Ըմբշամարտի ԵԱ. Չալյանն ու Մանուկյանը հաղթել են, Ալեքսանյանը պարտվել է թուրք ըմբիշին
SPORTՍերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հունահռոմեական ոճում մեր ներկայացուցիչներից 75 կգ քաշային Կարապետ Չալյանը մեկնարկային գոտեմարտում 6-2 հաշվով հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեսին ու դուրս է եկել 1/8 եզրափակիչ:
1/8 եզրափակչում Չալյանը կգոտեմարտի թուրք ըմբիշ Էմրե Քուշի հետ:
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում 2-1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Կոբիաշվիլիին, իսկ հաջորդ փուլում հայ ըմբիշի մրցակիցը կլինի սերբ Դեյան Ֆրանկյովիչը:
Իսկ 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ հանդիպել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուրատ Դաղիի հետ և 1-6 հաշվով պարտություն է կրել:
Նշենք՝ Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք կստանա, միայն այն դեպքում, եթե թուրք մարզիկը հասնի մինչև եզրափակիչ: