Էրերա. Մենք պաշտպանում ենք Անգլիայի մեծագույն ակումբներից մեկի գույները
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի Անդեր Էրերան խոսել է Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի` «Արսենալի» հետ խաղի մասին:
«Գիտենք, որ «Արսենալը» հզոր ակումբ է, որի կազմում հանդես են գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարող են մեկ ակնթարթում փոխել խաղի ընթացքը:
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ ելք ունի: Պետք է հաղթենք մնացած խաղերում: Մենք պաշտպանում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» գույները, որը մեծագույն ակումբ է»,- Էրերայի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



