Ըմբշամարտի ԵԱ. Չալյանն ու Մանուկյանը դուրս չեկան կիսաեզրափակիչ
SPORTՍերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հունահռոմեական ոճում 75 կգ քաշային Կարապետ Չալյանը քառորդ եզրափակչում հանդիպել է հունգարացի Տոմաշ Լորինցին ու պարտվել է 0-4 հաշվով:
Հիշեցնենք՝ մեկնարկային գոտեմարտում Չալյանը 6-2 հաշվով հաղթել էր Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեսին, իսկ 1/8 եզրափակչում 2:1 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Քուշի նկատմամբ:
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը ևս պարտություն է կրել քառորդ եզրափակչում և չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ: Մանուկյանը 1-2 հաշվով զիջել է Գերմանիան ներկայացնող Ռամսին Ազիզսիրին:
Հիշեցնենք՝ մրցաշարի որակավորման փուլում Մանուկյանը 2-1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Կոբիաշվիլիին, իսկ 1/8 եզրափակչում 2-0 հաշվով առավելության էր հասել սերբ Դեյան Ֆրանկյովիչի նկատմամբ:
Տեղեկացնենք՝ հայ ըմբիշները կկարողանան պայքարել բրոնզե մեդալի համար միայն այն դեպքում, եթե նրանց հաղթած մարզիկները հասնեն մինչև եզրափակիչ: