Նիգերիայում «Բոկո Հարամի» առևանգած 200 աղջիկներից 82-ն ազատ են արձակվել
SOCIETYՆիգերիայի հյուսիսարևելյան Բորնո նահանգի Չիբոկ շրջանից 2014-ին «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման կողմից առևանգված 200 աղջիկներից 82-ն ազատ են արձակվել:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, վերջիններս կիրակի ժամանել են մայրաքաղաք Աբուջա` հանդիպելու երկրի նախագահ Մուհամադու Բուհարիի հետ: Աղջիկներին ազատագրել հաջողվել է պատանդների փոխանակման գործարքի արդյունքում:
Նախագահի խոսնակի հաղորդմամբ` աղջիկներին նախագահի վարչակազմի ղեկավարը դիմավորել է մայրաքաղաքի օդանավակայանում:
Աղբյուրի տվյալներով` աղջիկներից մեկի հետ մոտ երկու տարեկան երեխա է եղել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



