Պենտագոնը հավանության է արժանացրել Ասիայում ռազմական ներկայության համար 8 միլիարդ դոլարի հատկացումը
SOCIETYՊենտագոնը հավանության է արժանացրել հաջորդ հինգ տարիների ընթացքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության մեծացման նպատակով մոտ 8 միլիարդ դոլարի հատկացման ծրագիրը: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Ծրագիրը ենթադրում է ռազմական ենթակառուցվածքների արդիականացում, լրացուցիչ զորավարժությունների անցկացում և նոր ուժերի ու նավերի տեղակայում:
Ծրագիրն ի սկզբանե ներկայացրել է սենատոր Ջոն Մաքքեյնը: Նա իր առաջարկներն անվանել է «Ասիա-խաղաղօվկիանոսյան կայունության նախաձեռնություն»: Նախաձեռնությունն աջակցություն է ստացել Կոնգրեսի այլ անդամների, ինչպես նաև պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի և Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար Հարի Հարիսի կողմից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



