«Լեոն» և «Չարբախը» կվիճարկեն ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի կոչումը եզրափակչում
SPORTՄայիսի 7-ին կայացել է ֆուտզալի Հայաստանի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը ՎՊՀ-ի և «Չարբախի» միջև:
«Չարբախի» խաղացողները հաղթել են 7:3 հաշվով և դուրս են եկել եզրափակիչ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Այսպիսով, եզրափակչում կմրցեն առաջնության արդյունքներով առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած «Լեոն» և «Չարբախը»։
Հիշեցնենք՝ «Լեոն» ֆուտզալի Հայաստանի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակչում հաղթահարել էր «Գյումրիի» արգելքը:
Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լեոն» հաղթել էր 15:0 հաշվով, իսկ պատասխան խաղում 14:3 հաշվով էր առավելության հասել մրցակցի նկատմամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



