ՌԴ-ն բանաձեւի նախագիծ Է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ հաջակցություն Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման
INTERNATIONAL NEWSՌուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը բանաձեւի նախագիծ Է ներկայացրել հաջակցություն Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման հուշագրի, որն ստորագրվել Է մայիսի 4-ին Աստանայում կայացած միջազգային հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչությունում:
«Հաստատում եմ, որ բանաձեւի նախագիծը ներկայացված Է»,- ասել Է մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին:
Դիվանգետների տեղեկատվության համաձայն՝ փաստաթղթի շուրջ քվեարկությունը կկայանա այս շաբաթվա սկզբին, հավանաբար. մայիսի 8-ին կամ 9-ին:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, մայիսի 4-ին Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստում հուշագիր են ստորագրել Սիրիայում ապաԷսկալացման գոտիներ ստեղծելու մասին: Փաստաթուղթն ստորագրել են պատվիրակությունների ղեկավարները. Ռուսաստանի կողմից՝ սիրիական կարգավորման խնդրով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Թուրքիայի կողմից՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանի կողմից՝ արաբա-աֆրիկյան երկրների գործերով արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Ասարին:
Անվտանգության գոտիներն ստեղծվելու են Սիրիայի Իդլիբի նահանգում, Լաթաքիայի, Հալեպի եւ Համայի տարածքներում, Սիրիայի հարավում՝ Դերաայի եւ Քունեյթրայի նահանգներում: Այնտեղ արգելվելու Է զենքի կիրառումը: Բացի այդ տարածաշրջաններ կհասցվի մարդասիրական օգնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



