Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


«Մայիսի 911» տոնական շքերթ. փրկարարների յուրօրինակ շնորհավորանքը Հաղթանակի օրվա կապակցությամբ

SOCIETY

 Ելնելով Հաղթանակի օրվա կապակցությամբ մայրաքաղաքում նախատեսվող միջոցառումներից՝  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը «Մայիսի 911» տոնական շքերթի ժամային գրաֆիկում նույնպես կատարել է փոփոխություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, ժամը 11.00-ից ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում և մարզկենտրոններում կանցկացնի հրշեջ-փրկարարների «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթ, որի ընթացքում փրկարարները հրշեջ մեքենաներով կշրջեն քաղաքների փողոցներով և կշնորհավորեն մեր համաքաղաքացիներին:

Միջոցառման նպատակներից է նաև բարձրացնել մարդկանց իրազեկման մակարդակը` հիշեցնելով, որ ամենադժվար պահին փրկարարներն իրենց կողքին են և ցանկացած արտակարգ իրավիճակում օգնության կարիք ունենալու դեպքում իրենք կարող են ահազանգել ՀՀ ԱԻՆ մարդուն հրատապ օգնության «911» շուրջօրյա ծառայություն: 

Նույն օրը, ժամը 11.00-ից մինչև երեկո «Մոսկվա» կ/թ հարակից Շառլ Ազնավուրի հրապարակում տոնական համերգային ծրագրով հանդես կգա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը:

Ժամը 13.00-ին «Մայիսի 911» տոնական շքերթի մասնակից հրշեջ մեքենաները կհավաքվեն Հանրապետության հրապարակում, որտեղ նրանց կմիանա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը, իսկ նախարարության աշխատակիցները փուչիկներ բաց կթողնեն խաղաղություն խորհրդանշող կապույտ երկինք:

հ/հ

Ստորաբաժանում,

մեքենա

Երթուղի

  1. 1.      

ԵՓՎ Կենտրոն բաժնի

թիվ 1 ՀՓՋ

«Իսուզու» 314vv01 պ/հ  հրշեջ ավտոմեքենա

Իսակովի պողոտա, Մաշտոցի պողոտա, Կորյունի, Խանջյան, Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներ

  1. 2.      

ԵՓՎ Կենտրոն բաժնի

թիվ 8 ՀՓՋ

«Իսուզու» 316vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա

Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Սայաթ-Նովայի փողոցներ, Մաշտոցի պողոտա, Կորյունի և Հերացու փողոցներ

  1. 3.     

ԵՓՎ Էրեբունի բաժնի

թիվ 3 ՀՓՋ

«Իսուզու» 324vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա 

Տիգրան Մեծի պողոտա, Արցախի, Այվազովսկու, Տիտոգրադյան, Խաղաղ Դոնի փողոցներ, Նուբարաշենի խճուղի, Էրեբունի թանգարանի հրապարակ, Էրեբունու, Ազատամարտիկների, Սասունցի Դավթի, Մուրացանի, Աթոյան փողոցներ, Էրեբունի վարչական շրջանի մանկական այգի 

  1. 4.     

ԵՓՎ Էրեբունի բաժնի

թիվ 10 ՀՓՋ

«Իսուզու» 339vv01 պ/հ

հրշեջ ավտոմեքենա

Նուբարաշենի 11-րդ, 13-րդ, 6-րդ և 9-րդ փողոցներ, Նուբարաշենի  կենտրոնական զբոսայգի

 

  1. 5.     

ԵՓՎ Շենգավիթ բաժնի

թիվ 2 ՀՓՋ 

«Իսուզու» 321VV01 պ/հ

հրշեջ ավտոմեքենա

Գարեգին Նժդեհի փողոց, Գարեգին Նժդեհի հրապարակ, Շողակաթի այգի

  1. 6.     

ԵՓՎ Մալաթիա-Սեբաստիաբաժնի թիվ 4 ՀՓՋ

«Իսուզու» 325vv01 պ/հ հրշեջ ավտոմեքենա

Սեբաստիայի, Կուղինյան փողոցներ, «Աստղիկ» բժշկական կենտրոն, Րաֆֆու, Զորավար Անդրանիկի և Բաբաջանյան փողոցներ

  1. 7.      

ԵՓՎ Արաբկիր բաժնի

թիվ 5 ՀՓՋ

«Իսուզու» 332vv01 և 327vv01 պ/հ

հրշեջ ավտոմեքենաներ

 

ՀՆՓԱԻԿ 2 մոտոցիկլետ

Ղափանցյան և Ադոնցի փողոցներ, Ազատության պողոտա, Թբիլիսյան խճուղի, Զաքարիա Քանաքեռցու, Ֆանարջյան, Ուլնեցու, Պարույր Սևակի, Ռուբինյանց, Դավիթ Անհաղթի փողոցներ, Ազատության պողոտա, «Հաղթանակ» զբոսայգի, Բաբայան, Քոչարի փողոցներ, մետրոյի «Բարեկամություն» կայարան, Հ. Հակոբյան փողոց, Կոմիտասի պողոտա, Վաղարշյան, Ն. Զարյան, Տիգրանյան, Ադոնցի և Ղափանցյան փողոցներ

  1. 8.     

ԵՓՎ Աջափնյակ բաժնի

թիվ 7 ՀՓՋ

«Իսուզու» 337vv01 պ/հ

հրշեջ ավտոմեքենա

Հասրաթյան, Լենինգրադյան, Հալաբյան, Մարգարյան, Ֆուչիկի, Մելքումի, Գևորգ Չաուշի, Շիրազւի, Հասրաթյան փողոցներ

  1. 9.     

ԵՓՎ Նոր Նորք բաժնի

թիվ 9 ՀՓՋ

«Իսուզու» 317vv01 պ/հ

հրշեջ ավտոմեքենա

Գյուլիքեխվյան փողոց, Գայի պողոտա, Դավիթ Բեկի փողոց

10.   

ԵՓՎ Ավան բաժնի

թիվ 11 ՀՓՋ 

«Իսուզու» 342vv01 պ/հ

հրշեջ ավտոմեքենա

Աճառյան, Բաբաջանյան, Խուդյակովի փողոցներ, Գայի պողոտա և Աճառյան փողոց

  1. 11.    

ԵՓՎ թիվ 13 ՀՀՋ

«Իսուզու» 318vv01 պ/հ

հրշեջ ավտոմեքենա

Տիգրան Պետրոսյան փողոց

 

AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts