Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ» ընդգրկուն վարժանքները
INTERNATIONAL NEWSԷստոնիայում մայիսի 8-ին մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ» ընդգրկուն միջազգային վարժանքները, որոնց կմասնակցեն գրեթե 9 հազար զինծառայողներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը:
«Էստոնացի զինվորականների հետ միասին 13 երկրների շուրջ 2,3 հազար արտասահմանցի զինծառայողներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ-2017» ընդգրկուն վարժանքներին: Ընդամենը վարժանքներում, որոնք կանցկացվեն մայիսի 8-ից մինչեւ 26-ը, գործի կդրվեն գրեթե 9 հազար զինվորականներ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Զորավարժությունները տեղի կունենան Էստոնիայի հյուսիսարեւելյան մասում՝ Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու:
Անցյալ տարի «Գարնանային փոթորիկ» վարժանքներին մասնակցել են ավելի քան 1,5 հազար արտասահմանցի զինվորականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



