Ինչպես կրել վարդագույնը. անսպասելի ու վառ լուծումներ (Photo)
PHOTOԱյն, որ վարդագույնը սեզոնի թրենդն է և համաշխարհաին պոդիումում ամենաշատ հանդիպող գույնը, Wnews.am-ն արդեն գրել է: Բայց, այնուամենայնիվ, ինչպես կրել վարդագույնը առօրյայում, որպեսզի թեթևամիտ բարբիի՝ ա-լյա պերիսհիլթոնյան կերպար չստացվի: Վարդագույնի տրիումֆային վերադարձի և ճիշտ համադրությունների մասին էլ կխոսենք այսօր:
Սեզոնի ամենանորաձև գունային համադրությունը վարդագույնն ու կարմիրն է կամ վարդագույնն ու մանուշակագույնը: Այն արդեն իր կերպարներում օգտագործել է Սաուդիան արաբիայի արքայադուստր և արաբական Vogue-ի խմբագիր Դինա Աբդուլազիզը, ինչպես նաև մի շարք fashion բլոգերներ, նորաձև աղջիկներ, celebrity-ներ աշխարհի տարբեր ծայրերում: Այս գունային համադրությամբ անհնար է աննկատ մնալ:
Ֆուկսիան վարդագույնի ամենաfashion երանգն է: Այն առավել հարուստ և զուսպ տեսք ունի: Եթե նախկինում վառ վարդագույնն ընդունված էր կրել սևի հետ, ապա այս սեզոն այդ համադրությունը մի փոքր հնացած ու ծանր է համարվում: Այն կարելի է համադրել սեզոնի մյուս նորաձև երանգների հետ՝ նույն կարմիրի, մանուշակագույնի կամ կապույտի, նարնջագույնի, սպիտակի:
Մոնոխրոմ
Այն, որ մոնոխրոմն այս տարի ավելի քան ակտուալ է Wnews.am-ն արդեն գրել է, կարելի է ընտրել ինչպես վարդագույնի մեկ երանգ, այնպես էլ ՝ մեկ կերպարի մեջ համադրել մի քանի երանգներ:
Պաստելային վարդագույն
Վարդագույնի պաստելային երանգները չափազանց կանացի են, բայց որպեսզի շատ girly տեսք չունենաք, կրեք դրանք սևի հետ՝ սև կոպիտ կոշիկներ կամ կաշվե բաճկոն, ինչպես նորաձևության իկոնա Ալեկսա Չանգը, կամ հակառակը ընտրեք պաստելային վարդագույն զգեստ և դարձեք կանացիության խորհրդանիշ: Միայն թե երկու դեպքում էլ նկատի ունեցեք, որ այս երանգը պահանջում է ակտիվ դիմահարդարում՝ վառ վարդագույն շրթներկ, քանի որ ունի մի վատ սովորություն՝ այն անգույն է դարձնում կրողին:
Վարդագույն և ջինս կամ վարդագույն ջինս
Դենիմն ու վարդագույնը կարծես ստեղծված են իրար համար )) Հատկապես այս սեզոն, երբ միմյանց հետ հրաշալի համադրվող այս թրենդները նաև ակտուալ են: Վարդագույն և ջինս կամ վարդագույն ջինս շատ երիտասարդական ու թարմ համադրություն է: