Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Հայ, վրացի և եվրոպացի փորձագետները Երևանում քննարկում են կրոնի ազատության հիմնախնդիրներին ուղղված հարցեր

SOCIETY

Երևանում մեկնարկեց «Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրները» խորագրով համաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովին մասնակցում են Հայաստանի և Վրաստանի պետական պաշտոնյաներ, հոգևորականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված փորձագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Նիդեր լանդներից, Ռուսաստանից և Նորվեգիայից։

Համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ում ներկայացմամբ` միջոցառումը կրում է տարածաշրջանային բնույթ, որի հիմնական նպատակն է վեր հանել խղճի ազատության, կրոնական կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորումներին առնչվող խնդիրները:

«Նախատեսվում է քննարկել այս ոլորտում ունեցած միջազգային չափանիշները, ինչպես նաև օրենսդրական լուծումները, որոնք կարող են վերաբերվել մեր տարածաշրջանին և մեր պետությանը: Այս միջոցառման արդիականությունը պայմանավորված է նրանով, որ մեր օրենսդրությունը որոշակի թարմացման կարիք ունի այս ոլորտում: Դիտարկելիս կտեսնենք, որ խղճի ազատության և կրոնի կազմակերպությունների մասին օրենքն ընդունվել է դեռևս 90-ականների սկզբին և եթե թողնենք դրա բովանդակությունը, ապա տեխնիկական առումով այն թարմացման կարիք ունի: Տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների տեսանկյունից նույնպես համապատասխան նոր օրենսդրական կարգավորումներ մշակելու անհրաժեշտությունը հանդիսանում է օբյեկտիվ»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ նման քննարկումները կօգնեն մեզ ավելի հստակ և արդյունավետ օրենսդրական լուծումներ գտնել այս ոլորտի համար:

Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումայի խոսքով` Հայաստանն ու Վրաստանը պաշտոնապես համարվում են աշխարհիկ պետություններ և երկուսն էլ ունեն նախընտրելի դիրքորոշումներ եկեղեցու նկատմամբ, սակայն երբեմն առաջանում են լարվածություններ նրանց միջև: «Կարևոր է միմյանց լսելը, նույնիսկ եթե որոշ կարծիքներ կարող են հակասական լինել»,- ասաց դեսպանը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասի համար մարդու իրավունքների հարցերով ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովը նշեց, որ ոլորտում առկա խնդիրները, ոչ միայն վերաբերում են կրոնին կամ հավատքին, այլ նաև նրան, թե ինչպես է պետությունը փոխներգործում կրոնական հավատքի տարբեր ասպեկտների հետ: «Մենք բոլորս բախվում ենք նման խնդիրների»,- ասաց նա:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով ավագ խորհրդական Քիշան Մանոչայի խոսքով`  գործ ունենք մարդու իրավունքների հետ, որտեղ ցանկացած մարդ համարվում է սուբյեկտ:

«Կրոնի և հավատքի ազատության ոլորտում խոշոր մարտահրավերներ կան: Այն դժվարին մարդու իրավունքի պաշտպանություն է պահանջում: Կրոնի ազատությունն իր բոլոր տարրերով կարող է ստեղծել այն կառույցները, որոնք նպաստում են փոխադարձ հարգանքի և փոխըմբռնմանը հասարակության մեջ»,- ասաց նա: 

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe