Մոնրեալում արտակարգ դրություն Է սահմանվել հեղեղումների պատճառով
SOCIETY Կանադայի Քվեբեկի նահանգի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Մոնրեալում, արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել ռեկորդային հեղեղումների պատճառով: Ինչպես հայտնում են փրկարարները, նահանգում ավելի քան երկու հազար տներ են ջրով լցվել 130 քաղաքներում եւ ավաններում: Այն զինվորականների թիվը, որոնք տեղացի բնակիչներին օգնում են տարահանվելու, եռապատիկ մեծացվել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես լրագրողներին ասել Է Մոնրեալի քաղաքագլուխ Դենի Քոդեռը, արտակարգ դրության ռեժիմը քաղաքին անհրաժեշտ Էր, որպեսզի հնարավորինս ավելի արագ կարգավորվեր ստեղծված իրադրությունը: Մասնավորապես, այն իշխանություններին թույլ Է տալիս հարկադիր տարահանել Մոնրեալի առաձին շրջաններ:
Քվեբեկի նահանգի քաղաքների տարահանումն սկսվել Է մայիսի 5-ին շուրջ 500 քառակուսի կիլոմետր տարածքում ռեկորդային հեղեղումների ֆոնին: Մայիսի 7-ին Մոնրեալի հյուսիսի թաղամասերից մեկում ճեղքվել են մի քանի ամբարտակներ, ինչից հետո քաղաքում արտակարգ դրություն Է սահմանվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



