Yerevan, 08.August.2026,
00
:
00
BREAKING


Ինչու մահացան փոքրիկները. աշխարհում անընդհատ քառյակներ, հնգյակներ են ծնվում և մեծանում

LIFE

Հանգստյան օրերին մահացան մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում ծնված հնգյակից երկու աղջիկները: Առաջին անգամ Հայաստանում բնական ճանապարհով հնգյակ էր լույս աշխարհ եկել: Մեծ իրադարձություն փոքր երկրի կյանքում: Զարմանալի չէր, որ ամբողջ երկրի ուշադրությունը ուղղվեց նրանց, երիտասարդ հայրիկն ու մայրիկը դարձան այդ, եւ հաջորդող օրերի լրատվական թոփ թեման: Հաշված ժամերի ընթացքում պարզվեց որտեղից են նրանք, ինչպես են ծանոթացել, հարսանիքն ինչպես է եղել, ինչ պայմաններում են ապրում եւ այլ մանրամասներ:

Միանգամից 5 երեխայի ծնողներ դառնալու զգացողությունների մասին հարցն էլ առաջիններից էր, որ լրագրողները նրանց ուղղում էին: Պարզվեց` բնակարանային պայմանները չեն բավարարում այդքան երեխաների համար, Մայր Աթոռը 4 սենյականոց տուն նվիրեց: Դեղատներից մեկը խոստացավ տակդիրներ տրամադրել, «Menu.am»-ը խոստացավ դրանք առաքել: Ընտանիքը հայտնվեց համընդհանուր հետաքրքրության եւ հոգատարության մեջ: Հիմա արդեն երեխաներից երկուսը չկան եւ չափազանց մտահոգիչ է մյուսների ճակատագիրը: Երեկ արդեն Առողջապահության նախարարությունից հայտնում էին, որ ծայրահեղ ծանր է նաեւ հնգյակի մեջ միակ տղայի վիճակը, մյուս երկու աղջիկներինը`կայուն ծանր: Առողջապահության նախարարությունը պարզապես ծաղրում է այդ ընտանիքին եւ ամբողջ ժողովրդին: Նախ, հարց է առաջանում` ինչու մահացան երկու երեխաները: Երիտասարդ հայրիկն արդեն միանգամայն իրավացիորեն այս հարցը բարձրացրել է: Եթե երեխաներն իսկապես այնքան թերհաս էին, որ նրանց կյանքը վտանգի տակ էր, ինչու այդ մասին չհայտարարվեց ծնվելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Կարծում ենք, մեկ ժամը բավարար էր, որպեսզի մասնագետները գնահատեին նորածինների վիճակը: ԱՆ-ն, սակայն մայիսի երեքի օրվա երկրորդ կեսին միայն հաղորդագրություն տարածեց, որտեղ խոսք էր գնում երեխաների վիճակի մասին: Երկուսի վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր, մնացածինը` կայուն ծանր: Լրագրողները, ծնվելու լուրը հայտնի դառնալուց րոպեներ անց, «Էրեբունի» ԲԿ-ում էին եւ ոչ մի խոսք երեխաների կյանքին սպառնացող վտանգի մասին:   Ծնողների հարցազրույցներից էլ ոչ մի անհանգստություն չէր նկատվում: Այսինքն` ոչ միայն ԶԼՄ-ներին չէր ասվել նման վտանգի մասին, այլեւ`ծնողներին: Վերջիններս արդեն իրենց կյանքը պատկերացնում էին 5 երեխաների հետ, պատրաստվում էին, իրենց երջանկությունն ու շոկը նկարագրում: Ինչ է նշանակում այս անփութությունը: Ինչու առաջին իսկ պահերին հայրիկին ու մայրիկին չի ասվել, որ երեխաներից ոմանք կարող է չապրեն: Ինչու լրատվամիջոցներին չի ասվել այդ մասին: Ենթադրում ենք` մեծ աղմուկից հետո օրվա ընթացքում առողջապահության նախարարության աշխատակիցներից մեկը սուրճի ժամանակ պատահաբար հիշել է, որ կարող է նաեւ նման բան լինել եւ կանխատեսելով, թե քննադատության ինչպիսի ալիք կբարձրանա, բավական ուշ հայտարարեցին, որ երեխաներից երկուսի վիճակը ծանր է եւ այլն: Իսկ քննադատության ալիք չի կարող չբարձրանալ, եւ դրա պատճառը վերոնշյալ անփույթ պահվածքը չէ: Ինչ է նշանակում 800-900 գրամ քաշ ունեցող երեխաները չապրեցին: Մեր օրերում համաշխարհային լրահոսում ամենօրյա ռեժիմով լուրեր են հայտնվում տարբեր երկրներում նման ծնունդների մասին: BBC-ի, Daily.mail-ի եւ այլ ԶԼՄ-ների հետ հետեւում ենք` ինչպես է մեծանում Լոնդոնում ծնված քառյակը: Վերջին ռեպորտաժը 4 աղջիկների ծննդյան երկրորդ ամյակին էր նվիրված: Կամ ինչպես են մեծանում միանգամից ծնված 11 երեխան: Այսինքն՝ այս երեխաներից յուրաքանչյուրը 2-3 կգ քաշո՞վ է ծնվել, առանց գանգուղեղային արյան զեղումների եւ այլ խնդիրների՞: «Գանգոսկրային արյան զեղում էր, որը թերհասության հետեւանք է, մենք փորձեցինք կանխել եւ պահել երեխայի կյանքը, սակայն, ցավոք, չհաջողվեց»,- հայտարարել է բժիշկը` մեկնաբանելով երկրորդ աղջկա մահը։ Երիտասարդ հայրիկի պատասխանը, իհարկե չուշացավ. «Ինչպե՞ս է, որ Գերմանիայում ծնվել է 400 գրամանոց երեխան, հիմա 18 տարեկան է, իսկ ես իմ երեխային 900 գրամ տվել եմ բժիշկներին, հիմա ինձ մեռած հետ են տվել, ո՞նց հասկանամ դա: Պատճառ են բերում՝ գլխուղեղի արյան զեղում, ի՞նչ զեղում, երբ նորմալ սնվում էր, իրենց ասելով՝ դեպի լավն էր գնում, միանգամից արյան զեղում... հեռուստացույցով ասել են, թե Ռուսաստանից մասնագետ են հրավիրում՝ նոր-նոր, չգիտեմ։ Իմ երեք երեխան էլ, ասում են, ծանր են, տղան, ասում են, ծայրահեղ ծանր է։

Բայց տենց ո՞նց կլինի՝ նորմալ քաշով էլ տվել ենք, ամենամեծ քաշն է եղել, հիմա ասում են, որ միացված է Հայաստանի ամենալավ միակ ապարատին ու տղաս, ասում են, այդ միակ ապարատով է շնչում: Բա որ գիտեիք մի ամիս առաջ, որ նման երեխաներ են ծնվելու, ու Հայաստանում նման բան չի եղել, գիտեիք, որ երեխեքը թերաճ են ծնվելու, լրիվ զարգացած չեն ծնվելու, ինչո՞ւ այդ մասնագետին շուտ չէիք կանչել, շուտ չէիք նախապատրաստվել, ասել, որ նման բան է լինելու։ Կհետաձգեր, կարող է հնարավոր լիներ, որ այդքան շուտ էլ չծնվեր. երկու շաբաթ իրենց մամայի արգանդում կարողանային ավելի պահել, ավելի լավ կզարգանային։ Այդ ամեն ինչը չպե՞տք է ասեին, որ իմ երկու երեխային չկորցնեի, ոչ մի ծնողի չէի ցանկանա, նույնիսկ թշնամուս չէի ցանկանա այդ ցավը զգալ»,- երեկ Tert.am-ին ասել է նա:  Առողջապահության նախարարության մասնագետները այժմ պետք է շտապեն հոգեբանական աջակցություն տրամադրել երիտասարդ ծնողներին: Նորածինների կյանքը չեն կարողանում երաշխավորել, ծնողների հոգեկան վիճակի մասին հոգ տանելու ընդունակ մասնագետ, կարծում ենք, կգտնեն:

Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa Cards