Թուրքիայում թմրանյութերի վաճառքի դեմ գործողությանը մասնակցում է ավելի քան 7 հազար ոստիկան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի 81 նահանգներից 79-ում թմրանյութերի վաճառքի դեմ հատուկ համաժամանակյա լայնամասշտաբ գործողություն է սկսվել, որին մասնակցում է ոստիկանության 7 հազար 118 աշխատակից, ինչպես նաև ոստիկանական ուղղաթիռներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գործողության շրջանակում խուզարկումներ են իրականացվում 907 հասցեում:
Այս պահի տվյալներով՝ յոթ քաղաքում ձերբակալվել է 82 կասկածյալ:
Թմրանյութերի վաճառքի դեմ հատուկ գործողություն չի իրականացվում միայն Գյումուշհանե և Արդահան նահանգներում:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



