Մակրոնը խիստ դիրք կբռնի Brexit-ի հարցում
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը մտադիր Է խիստ մոտենալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի հարցին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության նոր ղեկավարի խորհրդական Ժան Պիզանի Ֆեռին:
Նա BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել Է, որ Մակրոնը կլինի «խիստ եւ պահանջկոտ գործընկեր», բայց չի պահանջի «պատժել» Մեծ Բրիտանիային:
Միեւնույն ժամանակ պաշտոնյան ասել Է. «Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը շահագրգռված Է կոշտ Brexit-ի հարցում»:
Նրա խոսքով՝ «բոլորի շահերից Է բխում» կայուն տնտեսական, գիտական կապերի եւ անվտանգության բնագավառում կապերի պահպանումը Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ՝ տնտեսական բարգավաճման վիճակը պահպանելու համար, որը գոյություն ունի»: «Մենք պետք Է նոր հարաբերություններ կառուցենք»,- ընդգծել Է Պիզանի Ֆեռին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



