Օլանդը լիազորությունները Մակրոնին կհանձնի մայիսի 14-ին
INTERNATIONAL NEWSՖրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ նորընտիր նախագահին՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին, լիազորությունների հանձնումը տեղի կունենա մայիսի 14-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ մայիսի 8-ին հայտնել Է Figaro թերթը:
Օլանդի մանդատը լրանում Է մայիսի 14-ի կեսգիշերին:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Էմանուել Մակրոնը հաղթանակ Է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների՝ մայիսի 7-ին կայացած երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 66,10 տոկոսը: Մակրոնի օգտին քվեարկել Է 20,7 մլն ընտրող: Նրա մրցակցուհին՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը, ստացել Է ձայների 33,9 տոկոսը: Ընդամենը նրա օգտին իրենց ձայները տվել են ավելի քան 10,6 մլն ընտրողներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



