Իրանի ԱԳ նախարարությունը Ֆրանսիայի ժողովրդին շնորհավորել Է Մակրոնի հաղթանակի առթիվ
INTERNATIONAL NEWS Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին ողջունել Է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի տարած հաղթանակը եւ Ֆրանսիայի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել Է այդ իրադարձության առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ISNA իրանական գործակալությունը:
«Հուսով եմ՝ Իրանի եւ Ֆրանսիայի հարաբերություններն ընտրություններից հետո կթեւակոխեն նոր դարաշրջան, այն պետք Է հիմնված լինի վերջին տարիներին ստեղծված բազայի վրա եւ համապատասխանի երկու երկրների հնարավորություններին»,- ասել Է Քասեմին:
«Երկկողմ հարաբերությունների զարգացումը պետք Է խարսխվի Իրանի եւ Ֆրանսիայի ժողովուրդների շահերի վրա»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



