Նիհարել հնարավոր է ընդամենը հոտի օգնությամբ
LIFEՇուտով սկսվում են ամառային օրերը և ձմեռվա ընթացքում հավաքած ճարպերից ազատվելու անհրաժեշտություն է զգացվում: Շատերն արդեն «ահով» սկսել են մտածել նիհարելու և կազմվածքի նրբագեղությունը վերադարձնելու բազմաթիվ տարբերակների շուրջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Մասնագետները նշում են, որ տանջալի մարզումներից և տհաճ դիետաներից բացի կա քաշի նվազեցման ավելի հաճելի տարբերակ։ Պարզվում է՝ ազնվամորու հոտը՝ մասնավորապես հատապտղի բաղադրության մեջ գտնվող բուրումնավետ կենտոնները (օրգանիկ նյութեր) օգնում են նիհարել:
Բանն այն է, որ կենտոնները զգալի ավելացնում են ադիպոնեկտին կոչվող հորմոնի քանակն օրգանիզմում, որն իր հերթին կարգավորում է նյութափոխանակությունը։ Որքան շատ է այս հորմոնի պարունակությունը օրգանիզմի մեջ, այնքան ավելի քիչ ճարպեր են կուտակվում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: