Մակրոնի շարժումը կկոչեն «Հառաջ, Հանրապետություն»
INTERNATIONAL NEWSՆախագահական շարժումը, որն Էմանուել Մակրոնի կողմնակիցները պլանավորում են ստեղծել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին , հավանաբար, կկոչվի «Հառաջ, Հանրապետություն»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 8-ին հայտարարել Է Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Քաստաները:
«Հառաջ, Հանրապետությունը» մեզ գեղեցիկ նպատակ Է թվում… Դա, անտարակույս, կլինի այս նախագահական մեծամասնության անվանումը, որը մենք ցանկանում ենք ստեղծել, որպեսզի Էմանուել Մակրոնը գործողության մեջ դնի իր քաղաքական ծրագիրը»,- հայտարարել Է Քաստաները BFMTV հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող Է անվանվել ապագա քաղաքական ուժը:
«Մենք ցանկանում ենք մեծամասնություն, որի մեջ մտնեն Սոցիալիստական կուսակցության, հանրապետականների, կենտրոնամետների ներկայացուցիչները, բայց նաեւ դա լինի քաղաքացիական հասարակության թեկնածուների, առնվազն, կեսը»,- նշել Է Քաստաները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



