Երևանի քաղաքապետը ցավակցել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի մահվան կապակցությամբ
SOCIETYԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական խոսքում ասված է.
«Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Երևանի զինանշանի հեղինակ Ալբերտ Սոխիկյանը:
Հայտնի նկարիչ-ճարտարապետն ուրույն դեր ուներ արդի Հայաստանի մշակութային կյանքում: Ալբերտ Սոխիկյանը մեծ ներդրում է ունեցել նաև Երևանի հոգևոր-մշակութային կերպարի ձևավորման գործում: 1993-97թթ. նա եղել է Երևանի գլխավոր նկարիչը:
Խորապես ցավակցում եմ Ալբերտ Սոխիկյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



