Մերկելը Մակրոնից առաջարկություններ Է ակնկալում քաղաքական համագործակցության շուրջ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին Է, որ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնի հետ քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձր կլինի, բայց կոնկրետ բաների մասին խոսելու համար հարկավոր Է սպասել նրա կողմից արվելիք առաջարկություններին: Այդ մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել Է մայիսի 8-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:
«Չեմ կասկածում Մակրոնի հետ լավ համագործակցությանը, բայց կարծում եմ, որ հարկ Է սպասել, մինչեւ որ նա ստանձնի պաշտոնը եւ հայտնի իր ցանկությունները: Այդժամ հասկանալի կդառնա՝ որ կետերի շուրջ մենք ընդհանուր դիրքորոշումներ ունենք»,- ասել Է կանցլերը:
Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ նորընտիր նախագահին՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին, լիազորությունների հանձնումը տեղի կունենա մայիսի 14-ին: Օլանդի մանդատը լրանում Է մայիսի 14-ի կեսգիշերին:
Էմանուել Մակրոնը համոզիչ հաղթանակ Է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների՝ մայիսի 7-ին կայացած երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 66,10 տոկոսը: Մակրոնի օգտին քվեարկել Է 20,7 մլն ընտրող: Նրա մրցակցուհին՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը, ստացել Է ձայների 33,9 տոկոսը: Ընդամենը նրա օգտին իրենց ձայները տվել են ավելի քան 10,6 մլն ընտրողներ: Սպասվում Է, որ առաջին արտասահմանյան այցը Մակրոնը կկատարի Գերմանիա, հաղորդել ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



