Լիբիացի զինվորականներն «Ալ Քաիդա»-ից ազատել են Բենգազիի նավահանգիստը
INTERNATIONAL NEWSԼիբիացի զինվորականներն «Ալ Քաիդա»-ի զինյալներից ազատել են երկրի արեւելքում գտնվող Բենգազի քաղաքի ծովային նավահանգիստը: Այդ մասին հայտնել Է Sky News Arabian հեռուստաալիքը՝ հղում անելով բանակի հայտարարությանը:
Բենգազիում ահաբեկիչների դեմ գործողությունն իրականացնում Է Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆա Խաֆթարի գլխավորությամբ, որը կոնֆլիկտի մեջ Է Տրիպոլիի իշխանությունների հետ: Մայիսին կողմերն արդյունավետ բանակցություններ են անցկացրել Արաբական Միացյալ Էմիրություններում, որպեսզի հաղթահարեն պառակտումը:
Ինչպես նշում Է հեռուստաալիքը, Խաֆթարի զինվորականները, բացի Միջերկրական ծովի նավահանգստից, հսկողության տակ են առել Բենգազի քաղաքի հյուսիսում գտնվող մի քանի օբյեկտներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



