Երկրպագուներին հիացրել է այն, թե ինչ արեց Մխիթարյանը՝ Ջակայի հետ (տեսանյութ)
VIDEOԹեև «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 25 խաղ անց, իսկ Հենրիխ Մխիթարյանն իր խաղով շատ չառանձնացավ, «Կարմիր սատանաների» երկրպագուներին շատ էր դուր եկել այն դրվագը, որում հայ կիսապաշտպանը ուժային պայքարում խաղի կանոնների սահմանում տապալում է Գրանիտ Ջակային։
Այս տեսանյութը թվիթերում մեծ արձագանք էր գտել. «Մխիթարյանը Ջակային հետ ուղարկեց Մյունխենգլադբախ»,- թվիթերում գրել է երկրպագուներից մեկը։ Մյուսները նշել էին, թե Հենրիխը Ջակային ուղարկում է մարզասրահ, կամ՝ բանալիների հետևից։ Երկրպագուներին հատկապես տպավորել էր այն, որ բավականին ամրակազմ շվեյցարացին այդքան հեշտ տապալվեց գետին Մխիթարյանի հետ պայքարում, ով չի առանձնանում որպես ուժային ֆուտբոլիստ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



