Էստոնիայում ռուսաստանցուն հինգ տարով ազատազրկել են լրտեսության համար
INTERNATIONAL NEWSԷստոնիայում դատարանը Ռուսաստանի քաղաքացի Արտեմ Զինչենկոյին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար, հայտնում է Meduza կայքը։
Զինչենկոն Էստոնիայում է բնակվել 2013-ից սկսած։ Էստոնական դատարանի տվյալներով՝ 2009-ից նրան հավաքագրել էր Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչությունը ու վերջին չորս տարիներին նա զբաղվել է Էստոնիայում զինվորականների տեղաշարժի ու պետական կարեւորության օբյեկտների մասին տեղեկություններ հավաքելով։
Այն մասին, որ Էստոնիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են Ռուսաստանի ԳՀՎ աշխատակցին, հայտնի էր դարձել 2017-ի ապրիլին, բայց նրա անունը այն ժամանակ չէին հայտնել։ Ընդ որում ձերբակալությոնը տեղի էր ունեցել 2017-ի հունվարի սկզբին։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



