«Աշ-Շաբաբ» խմբավորումը ստանձնել է Սոմալիում որոտացած պայթյունի պատասխանատվությունը
INTERNATIONAL NEWS«Աշ-Շաբաբ» ծայրահեղական մահմեդական խմբավորման գրոհայինները ստանձնել են Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Երկուշաբթի Մոգադիշոյի կենտրոնում պայթյուն է որոտացել. պատճառը եղել է իտալական սրճարանի մոտ կայանած ավտոմեքենան, որի մեջ պայթուցիկ սարք է տեղադրված եղել:
Reuters-ի տվյալների համաձայն՝ մահացել է առնվազն հինգ մարդ: Այլ գործակալություններ հայտնել են 10 տուժածի մասին:
Սոմալիում գործող «Աշ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպությունը զինված պայքար է տանում երկրի կառավարության դեմ և խոչընդոտում ՄԱԿ-ի հումանիտար գործունեությունը: 2008 թվականին ԱՄՆ-ը խմբավորումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, և երկրում պատժամիջոցներ են գործում դրա դեմ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



