Ռեալի կիսապաշտպանը բանավոր համաձայնություն ունի Ժոզե Մոուրինյուի հետ
SPORTՄադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը դիտարկում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորությունը,- հաղորդում է «Diario Gol»-ը:
Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը բանավոր համաձայնություն ունի «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ, որ եթե որոշի վերադառնալ ԱՊԼ, ապա կընտրի հենց մանչեսթերցիներին: Բեյլը պատրաստ է դիտարկել տրանսֆերի հնարավորությունը, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» մասնակցի Չեմպիոնների լիգային:
«Ռեալը» պատրաստ է վաճառել Գարեթին, քանի որ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսին դուր չի գալիս այն փաստը, որ Բեյլը բազմաթիվ վնասվածքներ է ստանում մրցաշրջանի ընթացքում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 26 հանդիպման, խփել 9 գնդակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



