Մհեր Բաղդասարյանը իրարանցում առաջացրած հարսանեկան լուսանկարների մասին. Tert.am Life
PHOTOTert.am Life–ը գրում է
Ամերիկաբնակ հայ հաղորդավար Մհեր Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է հարսանեկան լուսանկարներ, որոնք լայն քննարկման առարկա են դարձել։ Շատերը ենթադրել են, թե Մհերն ամուսնացել է և շտապել շնորհավորական մեկնաբանություններ գրել, սեր և միություն մաղթել զույգին։
Tert.am Life–ի հետ զրույցում Մհերը պարզաբանեց, որ լուսանկարվել է հարսանեկան հավաքածուի լուքբուքի համար:
«Լուսանկարները տեղադրելիս չէի մտածում, որ այսպիսի արձագանք կլինի: Հակառակ դեպքում այսքան արագ չէի արձագանքի ու կնպաստեի, որ կայքերը ապատեղեկատվություն տարածեն»,– ասաց նա։
PanArmenian TV–ի հաղորդավարը նկատեց, որ ֆոտոշարքի համար աշխատել է Լոս Անջելեսում հայտնի մասնագետների հետ։ Լուսանկարների հեղինակը Jay Jay Production–ն է, հագուստը` William and Company, հարսի զգեստը` Արսինե Էջուրյան, դեկորներ` Մարի Միշել, ծաղիկներ` Petales LA:
Շարունակությունը՝ այստեղ