Գարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ». իսպանական ԶԼՄ-ներ
SPORTՄադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը կարող է տեղափոխվել անգլիական «Մանեսթեր Յունայթեդ»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Բեյլը համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Ամեն ինչ կախված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի` Եվրոպայի լիգայում գրանցված արդյունքից:
Եթե «Յունայթեդ»-ը հաղթի Եվրոպայի լիգայում և իրավունք ստանա մասնակցել Չեմպիոնների լիգային, ապա Բեյլը կտեղափոխվի անգլիական ակումբ: Եթե ոչ` կմնա հարձակվող «Ռեալ»-ում ևս մեկ մրցաշրջան:
Գարեթ Բեյլը «Ռեալ» տեղափոխվեց 2013 թվականի անգլիական «Տոտենհեմ»-ից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



