Մերկելը կրկին դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկնել է իր դիրքորոշումն այն մասին, որ դեմ է Թուրքիայի՝ ԵՄ լիիրավ անդամ դառնալուն: Վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Մերկելը հայտնել է ARD հեռուստաընկերության թոք-շոուի ժամանա կ:
«Ես միշտ դեմ եմ եղել Թուրքիայի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալուն, և ես շարունակում եմ այս մտքին մնալ»,- ասել է Գերմանիայի առաջնորդը: Նա ընդգծել է, սակայն, որ անհրաժեշտ է պահպանել երկխոսությունը Թուրքիայի հետ միգրացիոն ճգնաժամը կարգավորելու նպատակով: «Բնական է, որ մենք ունենք մեկս մյուսի կարիքը»,- ասել է Մերկելը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



