Եթե նորից պատերազմ լինի, կրկին մայիսի 9-ով ենք ավարտելու. Մովսես Հակոբյան
SOCIETYՌազմի դաշտում մենք կարևոր հաղթանակներ ենք ունեցել, իսկ մայիսյան Եռատոնը այդ հաջողությունները նշելու և արժևորելու օր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Ստեփանակերտում հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Աստված մի արասցե, եթե նորից պատերազմ լինի, կրկին մայիսի 9-ով ենք ավարտելու: Մենք կայացած պետություն ենք, ունենք պաշտպանված երկիր՝ ի դեմս հայոց զինված ուժերի: Հայոց Զինված ուժերը համայն հայության հետ միասին միշտ էլ ի զորու են պաշտպանելու մեր հայրենիքը»,- ասել է Հակոբյանը:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հայ ժողովրդին մաղթել է նորանոր հաղթանակներ. «բայց այս անգամ արդեն սպորտի, մշակույթի, տնտեսության և այլ բնագավառներում»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



